Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիր քաղաքի երկու վթարային շենքերի բնակիչների բնակարանային խնդիրներին լուծում է տրվել

25.12.2012

Արմավիր քաղաքի Շահումյան 11 և 13 վթարային շենքերի բնակիչները կվերաբնակեցվեն Արմավիրի պահածոների գործարանի նախկին վարչական շենքում, որը վերակառուցվել և համապատասխանեցվել է բնակելի շենքի: ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր   ծանոթացավ պահածոների գործարանի նախկին վարչական շենքում իրականացված վերակառուցման աշխատանքներին:

Շինարարական աշխատանքների համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել էր 244 մլն 170 հազար դրամ: Վերակառուցման նախագծով շենքն ունի 44 բնակարան, որից 14-ը՝ մեկ սենյականոց է, 25-ը՝ 2, 5-ը՝ 3 սենյականոց բնակարան: Շենքում ստեղծվել են բնակության համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Բնակիչներին կհատկացվեն վթարային շենքերում իրենց զբաղեցրած բնակմակերեսին համապատասխան բնակարաններ:

Շենքի վերակառուցման շինարարությունը սկսվել է 2012 թվականի հուլիսի 17-ին: Ներկայում կատարվել են նախատեսված բոլոր շինարարական աշխատանքները և վերակառուցված շենք պատրաստ է շահագործման:

Շահումյան փողոցի թիվ 11 և 13 բնակելի վթարային շենքերի բնակիչները շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին՝ իրենց բնակարանային խնդիրներին հետամուտ լինելու և վերաբնակեցման հարցին համապատասխան լուծում գտնելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10