Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիր քաղաքի թիվ 6 հիմնական դպրոցն անվանակոչվեց Մովսես Սիլիկյանի անվամբ

27.12.2012

2012 թվականի դեկտեմբերի 27-ը կարևորվեց Արմավիր քաղաքի թիվ 6 հիմնական դպրոցի համար. դպրոցն անվանակոչվեց ի պատիվ Սարդարապատի ճակատամարտի հերոս, բազմաթիվ հերոսական մարտերում հաղթած, հայկական բանակի գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանի:

Կազմակերպված միջոցառումը, որը կրում էր «Կյանքս՝ հայրենիքիս, հոգիս՝ Աստծուն, պատիվս՝ ոչ մեկին» խորագիրը, մեկնարկեց դպրոցի բակից  Սիլիկյանի դիմաքանդակով հուշատախտակի բացման արարողությամբ, որն իրականացվեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և ՀՀ պաշտպանության նախարարության գեներալ-մայոր Արտակ Դավթյանի կողմից:

Ողջունելով իրադարձությունը՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց. «Այս դպրոցը հայազգի մեծանուն հերոսի՝ Մովսես Սիլիկյանի անվամբ կոչելը, իսկապես պատիվ է բոլորիս համար: Հուսանք, որ այն իր կրթական ու հայրենասիրական կնիքը կդնի դպրոցի յուրաքանչյուր սանի հոգեկերտվածքի և աշխարհայացքի ձևավորման վրա»:

Օրվա առթիվ Մովսես Սիլիկյանի զարմուհին դպրոցին նվիրեց Համաշխարհային մարդկության միջազգային բարեգործական ֆոնդի պարգևատրման խորհրդի որոշմամբ գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանի անվամբ մեդալը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08