Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի տարեվերջյան մամուլի ասուլիսը

28.12.2012

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր հրավիրված տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին ներկայացրեց հաշվետուու ժամանակահատվածում մարզում իրականացված հիմնական աշխատանքները և 2013 թվականին նախատեսված ծրագրերը:

Ըստ մարզպետի` 2012 թվականը, ընդհանուր առմամբ, ձեքբերումների տարի է եղել մարզի համար. մարզային տնտեսության տարբեր ոլորտներում գրանցվել են բազմաթիվ հաջողություններ, պետական և մասնավոր ներդրումների արդյունքում, ի տես բոլորի, իրականացվել են շուրջ 15 մլրդ դրամի տարբեր ոլորտային ծրագրեր:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խոսքով` գյուղատնտեսական մթերքների շտեմարան հանդիսացող Արմավիրի մարզը, ի պատիվ գյուղացիների օրնիբուն աշխատանքի, նախորդ տարվա համեմատությամբ գերազանցել է  բուսաբուծական բոլոր մթերքների արտադրության ծավալը` բացառությամբ հացահատիկի: Ավելացել է նաև անասնատեսակների գլխաքանակը, անասնապահական մթերքների արտադրության ծավալը:

Ըստ նրա` մարզում գործող վերամշակող կազմակերպությունների կողմից մթերվել է 59.230 հազար տոննա խաղող, 3.839 հազար տոննա պտուղ, 7.711 հազար տոննա բանջարեղեն: Մթերված բերքի ծավալը 840.3 հազար տոննայով գերազանցել է նախորդ տարվա մակարդակը: Մարզում մթերվել է 8 մլրդ դրամի միրգ և բանջարեղեն, մթերումների դիմաց պարտքն էլ այս պահի դրությամբ կազմում է շուրջ 50 մլն դրամ, որն ամբողջությամբ  կմարվի մինչև դեկտեմբերի 31-ը:

Մարզպետը ներկայացրեց նաև քաղաքաշինության ոլորտում իրականացված աշխատանքները, մասնավորապես անդրադառնալով նախադպրոցական, հանրակրթական ուսումնական հաստատություններում, մեծ թվով բազմաբնակարան շենքերում, ջրամատակարարման համակարգում իրականացված հիմնանորոգման ծրագրերին:

Անդրադառնալով սոցիալական ոլորտին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ սահմանված ժամանակահատվածում մարզի երեք սոցիալական ծառայությունների տարածքային գրասենյակներում կազմակերպվել և իրականացվել են ընտանիքների անապահովության գնահատման համակարգով հաշվառված ընտանիքների փաստագրման աշխատանքները և դեկտեմբերի 1-ի դրությամբ մարզում փաստագրվել է 6401 ընտանիք, որոնցից նպաստառու է` 5196-ը: Նա նշեց, որ մարզպետարանն այս ժամանակահատվածում հրատապ դրամական օգնություն է տրամադրել 2129 ընտանիքի:

Մարզպետի տեղեկացմամբ` հաշվետու տարում ՀՀ Արմավիրի մարզպետարանը բնակիչներից ստացել է տարբեր հարցերի վերաբերող թվով 1642 նամակ, որոնց պատասխան է տրվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

Նա ներկայացրեց նաև վերջին հինգ տարիներին մարզի համայնքներում աշխատավարձերի և սոցիալական վճարների մասով կուտակված պարտքերի մարման դինամիկան` փաստելով, որ 2008 թվականի համեմատությամբ մարզում կտրուկ նվազել են այդ ուղղությամբ պարտքերը` 362 մլն 387.7 հազար դրամից 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ հասնելով շուրջ 20 մլն դրամի, իսկ ընթացիկ պարտքեր չեն կուտակվել: Մարզպետը տեղեկացրեց նաև, որ 27.12.2012 թվականի դրությամբ մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների փաստացի մուտքերի կատարողականը կազմել է 98.5 տոկոս և հույս հայտնեց, որ մինչև աշխատանքային օրվա ավարտը կբարձրանա` հասնելով 100 տոկոսի:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը խոսեց նաև արտաքին հարաբերությունների ոլորտում իրականացված աշխատանքների, նախատեսվող ծրագրերի մասին և ընդգծեց, որ անցնող տարում դրանց նոր որակ և բովանդակություն է հաղորդվել: Նա ամփոփ ներկայացրեց նաև 2013 թվականի հիմնական անելիքները, ապա նաև պատասխանեց զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49