Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վերաբացվեց Խանջյան համայնքի դպրոցը

16.01.2013

Այսօր մեծ հանդիսությամբ վերաբացվեց Խանջյան համայնքի միջնակարգ դպրոցը: 1967 թվականին կառուցված դպրոցը  վթարային լինելու պատճառով շուրջ 20 տարի չի շահագործվել, և դասապրոցեսները տարիներ շարունակ անցկացվել են համայնքի մարկապարտեզի մասնաշենքում:

Կրթօջախում հիմնանորոգման աշխատանքները սկսվել են 2009 թվականից: Այս նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացվել է շուրջ 240 մլն դրամ: Հատկացված գումարի շրջանակներում դպրոցն ամբողջությամբ հիմնանորոգվել է, ապահովվել է լոկալ ջեռուցման համակարգով և անհրաժեշտ գույքով:

Դպրոցի վերաբացմանը ներկա գտնվեց նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ով մարզպետարանի աշխատակազմի կրթության մշակույթի և սպորտի վարչության պետի, համայնքի ղեկավարի և դպրոցի տնօրենի ուղեկցությամբ շրջեց կրթօջախում, ծանոթացավ իրականացված աշխատանքներին, ստեղծված պայմաններին:

Օրվա առթիվ մարզպետ Ղահրամանյանը շնորհավորեց ուսուցչական կազմին և աշակերտներին` վստահություն հայտնելով, որ կրթօջախում ստեղծված պայանները կնպաստեն ուսումնական գործընմթացի արդյունավետության բարձրացմանը և կմղեն նորանոր հաջողությունների:

<<Երբ առաջին անգամ եղա մանկապարտեզի շենքում, ականատես դարձա եռահերթ իրականացվող ուսումնական գործընթացին, այդ իսկ օրից ձեռնամուխ եղա դպրոցի հիմնանորոգման հարցի լուծմանը>>,-իր խոսքում նշեց մարզպետը` կարևորելով պետական լուրջ աջակցությունն ու հոգածությունը ոլորտին վերաբերող խնդիրներին: Նա տեղեկացրեց, որ միայն վերջին վեց տարիների ընթացքում մարզում 70-ից ավել դպրոց է վերանորոգվել, այդ թվում եղել են նաև նորակառույցներ: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հավաստիացրեց, որ առաջիկա 2-3 տարիներին մարզում դպրոցների հիմնանորոգման հարցն ամբողջությամբ կլուծվի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 11:37:59