Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամփոփվեցին ՀՀ Արտակագ իրավիճակների նախարարության Արմավիրի մարզային փրկարարական վարչության 2012 թվականի գործունեության արդյունքները

18.01.2013

ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի ունեցավ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության /ԱԻՆ/ Արմավիրի մարզային փրկարարական վարչության /ՄՓՎ/ 2012 թվականի գործունեության ամփոփման հաշվետու նիստը, որին մասնակցում էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ԱԻՆ փրկարարական ծառայության տնօրենի տեղակալ, թ/ծ գեներալ-մայոր Ալիկ Պետրոսյանը, ԱԻՆ <<Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն>> ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Վարդանյանը, մարզպետարանի և նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, ԱԻՆ Արմավիրի մարզային կառույցների պատասխանատուներ:

ՀՀ ԱԻՆ ՄՓՎ-ի պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Արմեն Ամիրջանյանը զեկուցեց 2012 թվականին վարչության կողմից իրականացված աշխատանքների մասին` ընդգծելով, որ վարչության գործունեությունը հաշվետու ժամանակահատվաում ուղղված է եղել քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործմանը և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրների իրականացմանը: Ըստ նրա` ԱԻՆ Արմավիրի ՄՓՎ-ի 2012 թվականի հիմնական միջոցառութմների պլանով նախատեսված աշխատանքներն ամբողջությամբ կատարվել են:

Նշվեց, որ 2012 թվականին մարզի տարածքում գրանցվել է 506 արտակարգ դեպք /2011թ.` 516/, որոնց հետևանքով եղել է 24 զոհ /2011թ.` 8/ և տուժել է 381 մարդ /2011թ.` 264/: Արտակարգ դեպքերի աճը պայմանավորված է թունավորումների, ջրահեղձման և գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների աճով:

Արմեն Ամիրջանյանը ներկայացրեց մարզի բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստման ուղղությամբ իրականացված աշխատանքները` շտաբային ուսումնավարժություններն ու օբյեկտային վարժանքները, որոնք ընդգրկել են ինչպես քաղաքացիական պաշտպանության ոլորտների հիմնահարցերը, այնպես էլ մարզի բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստման խնդիրնեերը:

Անդրադառնալով քաղաքացիական պաշտպանության /ՔՊ/ համակարգի նախապատրաստման ուղղությամբ իրականացված աշխատանքներին` ՀՀ ԱԻՆ ՄՓՎ-ի պետը տեղեկացրեց, որ 2012 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՔՊ համակարգի կատարելագործման ուղղությամբ ՄՓՎ-ի կողմից մշակվել և մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կողմից հաստատվել է <<ՀՀ Արմավիրի մարզի քաղաքացիական պաշտպանության պլանը>>: Հաշվետու տարում ավարտվել է մարզի 96 համայնքի, 118 դպրոցի, 5 բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատության, 44 նախադպրոցական և 6 բժշկական հաստատության, 1 թանգարանի, 18 բանկային մասնաճյուղերի, 3 հեռուստաընկերության և պաշտպանական, ռազմական նշանակություն ունեցող 15 կազմակերպության ՔՊ պլանների և պլան-ժամանակացույցերի մշակումը:

Ներկայացնելով կապի և ազդարարման համակարգի առանձնահատկությունները` Արմեն Ամիրջանյանը մասնավորապես ընդգծեց, որ մարզում բնակչության ազդարարման համար անհրաժեշտ 120 U-40 տիպի էլեկտրաշչակներից տեղադրված է 63-ը, որոնցից գործում է 58-ը:

Ըստ զեկուցողի` հաշվետու ժամանակահատվածում ՀՀ Արմավիրի մարզպետի համապատասխան որոշմամբ ստեղծված հանձնաժողովն իրականացրել է մարզի հեղեղավտանգ տարածքների, Արաքս գետի ափապաշտպան կառույցների վիճակի ուսումնասիրություն և արդյունքները ներկայացվել են վերադաս մարմիներին: Անդրադարձ եղավ նաև փրկարարական ուժերի պատրաստակամության բարձրացման, անձնակազմի կառավարման և իրավական ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքներին:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ընդհանուր առմամբ, դրական գնահատեց մարզային կառույցի կողմից իրականացված աշխատանքները` նկատելով, որ որոշ նյութատեխնիկական բնույթի խնդիրների լուծման դեպքում առավել բարձր մակարդակով կիրականացվեն ոլորտին վերապահված գործառույթները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10