Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի “Սարդարապատ” պահածոների գործարանի վարչական շենքը վերաբնակեցվեց Շահումյան փողոցի թիվ 11 և 13 շենքերի բնակիչներով

23.01.2013

Պետական բյուջեից հատկացված 244 մլն 170 հազ. դրամի շրջանակներում Արմավիրի “Սարդարապատ” պահածոների գործարանի վարչական շենքը վերակառուցվել է որպես բազմաբնակարան շենք, որտեղ ապրելու են Շահումյան փողոցի թիվ 11 և 13 վթարային շենքերի բնակիչները` 44 ընտանիք։

Շենքում ստեղծվել են բնակության համար անհրաժեշտ բոլոր պայմանները: 2012 թվականի դեկտեմբերի 25-ին այն շահագործման հանձնվեց, սակայն բնակարանների բանալիները չտրվեցին` բաշխման նպատակով կազմված ցուցակներում առկա անճշտությունների պատճառով:

Այսօր արդեն բնակարանները վիճակահանությամբ բաժանվել են: Հատկացումներն իրականացվել են փոխանակման սկզունքով` վթարային շենքերում բնակիչների  զբաղեցրած բնակմակերեսին համապատասխան:

Բնակարանները հատկացվել են «ՀՀ տարածքում քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների վերաբնակեցման մասին» ՀՀ կառավարության 2000թ թիվ 682 որոշմամբ սահմանված կարգով, ըստ որի բնակելի տարածքով ապահովվել են մինչև 2006թ հոկտեմբերի 12-ը բնակարաններում անձնագրային հաշվառում ունեցող և փաստացի բնակվող, բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող բնակիչները։

Բնակարանները բնակիչներին հանձնվել են համասեփականության իրավունքով։ Պայմանագրերը ստորագրելուց հետո նրանք 15-օրյա ժամկետում ազատելու են տարածքը, իսկ մեկամսյա ժամկետում կարող են դիմել անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի մարզային ստորաբաժանում և անհատույց մասնավորեցնել բնակարանները։
Վթարային 2 շենքը քանդվելու է, իսկ հողատարածքը հանձնվելու է պետական գույքի կառավարման վարչությանը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15