Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պարգևատրվեցին ռազմահայրենասիրական ոլորտում իրենց լավագույնս դրսևորած տնօրենները, ուսուցիչներն ու աշակերտները
14.02.2013
Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետարանում տեղի ունեցավ պարգևատրման արարողություն: Գեներալ-լեյտենանտ, պաշտպանության նախարարի խորհրդական Մուրադ Սարգսյանը պատվոգրեր հանձնեց նախորդ տարում ռազմագիտություն առարկայի օլիմպիադայում առաջատար տեղեր գրաված աշակերտներին: Պարգևատրվեցին մի շարք դպրոցների տնօրեններ և զինղեկներ՝ մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ակտիվ մասնակցության համար: Ամփոփիչ ելույթով հանդես եկավ փոխմարզպետ Լարիսա Մուրադյանը՝ նշելով. <<Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և բոլորիս անունից շնորհակալություն ենք հայտնում՝ մարզում ռազմական և հայրենասիրական ոլորտում զգոնության ու կարգապահական ուշադրության ուղղությամբ տարվող մշտական աշխատանքների համար: Այդ ամենը նպաստում է սերունդների մարտական ոգու բարձրացմանը >>: