Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարգևատրվեցին ռազմահայրենասիրական ոլորտում իրենց լավագույնս դրսևորած տնօրենները, ուսուցիչներն ու աշակերտները

14.02.2013

Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետարանում տեղի ունեցավ պարգևատրման արարողություն: Գեներալ-լեյտենանտ, պաշտպանության նախարարի խորհրդական Մուրադ Սարգսյանը պատվոգրեր հանձնեց նախորդ տարում ռազմագիտություն առարկայի օլիմպիադայում առաջատար տեղեր գրաված աշակերտներին: Պարգևատրվեցին մի շարք դպրոցների տնօրեններ և զինղեկներ՝ մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ակտիվ մասնակցության համար: Ամփոփիչ ելույթով հանդես եկավ  փոխմարզպետ Լարիսա Մուրադյանը՝ նշելով. <<Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և բոլորիս անունից շնորհակալություն ենք հայտնում՝  մարզում ռազմական և հայրենասիրական ոլորտում զգոնության ու կարգապահական ուշադրության ուղղությամբ տարվող մշտական աշխատանքների համար: Այդ ամենը նպաստում է սերունդների մարտական ոգու բարձրացմանը >>:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08