Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պարզաբանում` "168.am" լրատվական կայքի հրապարակման կապակցությամբ
26.02.2013
ՀՀ Արմավիրի մարզպետարանը հերքում է "168.am" լրատվական կայքում հրապարակված տեղեկությունն առ այն, որ մարզի որոշ դպրոցներում բարձր դասարանցիները դասադուլ են անում, որպեսզի միանան Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին: Իսկ մի քանի դպրոցում էլ դասադուլը կանխելու համար կողպվել են մուտքի դռները:
Վերը նշվածի առնչությամբ ՀՀ Արմավիրի մարզպետարանը պաշտոնապես հայտարարում է, որ ՀՀ Արմավիրի մարզի բոլոր ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացն ընթանում է բնականոն հունով, և ոչ մի կրթօջախում դռները կողպված չեն: Հրապարակված տեղեկությունը ստահոդ է և չի համապատասխանում իրականությանը: