Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Փողոցային լուսավորության ծրագիր՝ Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում
27.02.2013
Այսօր Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում տեղի ունեցավ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Մաքուր էներգիա և ջուր» (ՄԷՋ) ծրագրի և Հայաստանի մանուկներ հիմնադրամի հետ համատեղ իրականացված փողոցային լուսավորության էներգաարդյունավետ համակարգի տեղադրման ծրագրի արդյունքների ներկայացումը:
Միջոցառման նպատակն էր ներկայացնել լուսադիոդային լուսավորության առավելություններն Արմավիրի մարզի համայնքների և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներին, որոնք հետաքրքրվածություն են ցուցաբերել փողոցային կամ արտաքին լուսավորության ծրագրերի նկատմամբ: Ներկայացվեց, որ ի տարբերություն շատ համայնքներում ընդունված լուսավորության համակարգերի, լուսադիոդային լուսարձակներն ավելի էներգաարդյունավետ են և տնտեսապես շահավետ:Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև տեղական արտադրության լուսադիոդային լուսարձակները:
Լեռնագոգը Հայաստանի այն բազմաթիվ գյուղերից մեկն էր, որտեղ մինչ այս բացակայում էր փողոցային լուսավորությունը: Այս ծրագրի շնորհիվ լուծվեց համայնքի արդի խնդիրներից մեկը, և ծրագրի արդյունքներից կօգտվի գյուղի բնակչությունը՝ 2,154 մարդ կամ 515 տնտեսություն: