Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամփոփվեցին համայնքային վերականգնողական կենտրոնների կողմից իրականացված աշխատանքների արդյունքները

01.03.2013

Փետրվաի 28-ին ՀՀ Արմավիրի մարզպետարանում հրավիրված կլոր սեղան-քննարկմանը, որին ներկա էին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը, մարզային ոստիկանության տարածքային ստորաբաժանումների աշխատակիցներ, անչափահասների հարցերով զբաղվող կազմակերպությունների պատասխանատուներ, ամփոփվեցին Զանգ ծրագրի շրջանակներում համայնքային վերականգնողական կենտրոնների կողմից իրականացված աշխատանքների արդյունքները: 

Հայաստանի Հանրապետությունում Փի-Էյչ ինթերնեշնլ կազմակերպության աջակցությամբ 2003 թվականից իրականացվում է Զանգ ծրագրը, ինչի շնորհիվ հանրապետությունում հիմնվել է համայնքային վերականգնողական 11 կենտրոն: Արմավիրի մարզում Զանգ ծրագիրն իրականացվում է 2012 թվականից: Ըստ ծրագրի` կենտրոնները կցվել են Վաղարշապատում գործող Հայ Միասնության Խաչ և Մեծամորի՝ Ընտանիք և համայնք բարեգործական հասարակական կազմակերպություններին:

Ծրագրի հիմանական նպատակն  անչափահաս իրավախախտներին օգնելն ու նրանց հետ վերականգնողական աշխատանքներ կատարելն է: Կլոր սեղան-քննարկմանը կազմակերպության անդանամներն ու ծրագրի պատասխանատուները հանդես եկան վերջին 6 ամսներին իրականացրած աշխատանքների համառոտ նկարագրությամբ:

Վերջիններիս կողմից իրականացված աշխատանքները ողջունեցին Արմավիրի թեմի հոգևոր առաջնորդը և մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը` կարևորելով ծրագրի շրջանակներում գրանցած հաջողությունները: Հաջորդիվ վերականգնողական կենտրոննների աշխատակիցները քնննարկեցին այս ընթացքում առաջացած խոչընդոտները, դժվարությունները, փոխանակվեցին կարծիքներով և առաջ քաշեցին նոր տեսակետներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10