Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ

07.03.2013

Հարգարժան կանայք,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ:

Տոն, որը մեր հոգին լցնում է ջերմությամբ և ընդգծում ձեր բացառիկ դերն ու նշանակությունը մեր կյանքում:

Դուք եղել և մնում եք հայ օջախի անմար լույսը, ապավենն ու հիմնասյունը` պահելով ու պահպանելով ընտանեկան երջանկության ու բարության մթնոլորտը, ձեր ուսերին կրելով սերունդ ունենալու և դաստիարակելու աստվածաշնորհ առաքելությունը:

Նշանակալի է նաև ձեր ավանդը մեր պետականության կայացման, մեր պետության առաջընթացի ու զարգացման գործում, ձեր մասնակցությունը` հասարակական-քաղաքական կյանքի ամենատարբեր բնագավառներում:

Ձեր ոգեշնչող ներկայությամբ և առանձնահատուկ դերակատարմամբ դուք հարստացնում եք մեր կյանքը, ավելացնում հավատն ու վստահությունը ապագայի հանդեպ:

Սիրելի կանայք,
Կրկին շնորհավորելով ձեզ գարնանային այս հիասքանչ տոնի առթիվ` մաղթում եմ անսահման երջանկություն, չխամրող կանացիություն և տոնական բարձր տրամադրություն: Թող ձեր ընտանիքներում և սրտերում միշտ իշխեն սերն ու ներդաշնակությունը:

Ամենայն բարիք ձեզ:

ՀՀ Արմավիրի մարզպետ`
Աշոտ Ղահրամանյան

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10