Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պարգևներ և պատվոգրեր` Կանանց տոնի առթիվ
07.03.2013
Կանանց տոնի կապակցությամբ այսօր հրավիրված միջոցառմանը ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը պարգևներ և պատվոգրեր հանձնեց մարզպետարանի կին աշխատակիցներին և մարզպետարանի ենթակայությամբ գործող կրթական և առողջապահական հաստատությունները ներկայացնող մեծ թվով կանանց` բարձր գնահատելով նրանց անբասիր և բարեխիղճ աշխատանքը, միաժամանակ կարևորելով նրանց դերն ազգապահպանության և սերունդների հայեցի դաստիարակության գործում:
Կանայք շնորհակալություն հայտնեցին մարզպետին ուշադրության, ջերմ մաղթանքների և իրենց աշխատանքը գնահատելու համար: