Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը շարունակում է այցել համայնքներ և տեղում ծանոթանում առկա հիմնախնդիրներին

11.03.2013

Վերջին օրերին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է մարզի մի շարք համայնքներ, հանդիպել բնակիչների հետ, հետաքրքրվել նրանց հուզող հարցերով, համայնքներում առկա հիմնախնդիրներով:

Համայնքների մեծ մասում դեռևս օրախնդիր է մնում ոռոգման և խմելաջրի հարցը, ճանապարհների անմխիթար վիճակը, գյուղտեխնիկայի բացակայությունը, հողերի ագրոքիմիական կարգերի ճշգրտումը, կապույտ վառելիքի հասանելիությունը, նախադպրոցական և մշակութային օջախների հիմանանորոգումը: Այս և մի շարք այլ բնույթի հարցեր են  բարձրացրել համայնքների բնակիչները` մարզպետի հետ հանդիպմանը:

Կիսելով բնակիչների մտահոգությունները` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ներկայացրել է մարզային տնտեսության տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերն ու առաջիկա անելիքները, խոսել վերջին տարիներին մարզում  իրականացված աշխատանքների, գրանցված արդյունքների մասին` միաժամանակ հավաստիացնելով, որ ըստ առաջնահերթության բոլոր բարձրացված խնդիրներին լուծում է տրվելու և արվելու է հնարավորը` մարզի ազգաբնակչության համար առավել բարեկեցիկ և անհոգ կյանք ապահովելու համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10