Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին ոռոգման շրջանի մեկնարկին վերաբերող հարցեր

12.03.2013

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի ղեկավարությամբ այսօր ՀՀ Արմավիրի մարզի "Արմավիր" ջրօգտագործողների ընկերությունում /ՋՕԸ/ տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվեցին ոռոգման շրջանի մեկնարկին վերաբերող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, ՏԿՆջրային տնտեսության պետական կոմիտեի ԾԻԳ տնօրեն Ադիբեկ Ղազարյանը, մարզի 10-ը ՋՕԸ-երի տնօրեններն ու պատասխանատու այլ անձինք:

ՋՕԸ-երի տնօրենները ներկայցրեցին ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, 2012 թվականին համակարգում արձանագրված արդյունքներն ու առկա խնդիրները:

Փոխվարչապետի գնահատմամբ, ընդհանուր առմամբ, մարզի ՋՕԸ-երը պատրաստ են ոռոգման շրջանի մեկնարկին: Սակայն հանրապետության կտրվածքով ապահով ջրամատակարարաման խնդրի լուծումն Արմավիրի մարզի որոշ համայնքներում դեռևս օրակարգային է և արվում է ամեն հնարավորն այն թեթևացնելու համար:

Արմեն Գևորգյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը 700 մլն դրամ է հատկացրել համայնքներում ապահով ջրամատակարարում իրականացնելու նպատակով, որից 200 մլն դրամ հատկացվել է միայն Արմավիրի մարզին և այս նպատակով ևս 200 մլն դրամ էլ կհատկացվի այլ միջոցներից: Փոխվարչապետը հավելեց, որ ՀՀ կառավարությունը լրացուցիչ գումար է հատկացրել նաև սելավատարերի մաքրման և ափապաշտպան գոտիների ամրացման նպատակով:

Արմավիրի մարզ կատարած այցի շրջանակում փոխվարչապետ Արմեն Գևորգյանը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ այցելեց նաև մարզի հրատապ խնդիրների լուծման չորրորդ ծրագրում ընդգրկված Նոր Արտագերսի և Հայկավանի միջնակարգ դպրոցներ, ծանոթացավ կրթօջախներում նախատեսվող վերանորոգման աշխատանքներին, հանդիպեց ուսուցչական կազմի հետ: Նշված դպրոցների վերանորոգման նպատակով համապատասխանաբար կհատկացվի 50 և 58 մլն դրամ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10