Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզում ԴԱՀԿ ծառայության ևս մեկ բաժանմունք է բացվել

15.03.2013

ՀՀ Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում մարտի 14-ին տեղի է ունեցել ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Բաղրամյանի տարածաշրջանային բաժնմունքի նոր վարչական շենքի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Հայաստանի գլխավոր հարկադիր կատարողի տեղակալներ Սամվել Եգանյանը և Դավիթ Բեգինյանը, տեղական ինքնակառավարման ու իրավապահ մարմինների ղեկավարներ, ԴԱՀԿ ծառայության աշխատակիցներ, պաշտոնատար այլ անձինք:

Իր խոսքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Սամվել Եգանյանը նշել է, որ ծառայության մարզային կառույցների գործունեության բարելավման խնդիրները մշտապես գտնվում են ծառայության ղեկավարության ուշադրության կենտրոնում, և ստեղծված աշխատանքային պայմանները կնպաստեն հարկադիր կատարողների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Նա վստահություն է հայտնել, որ հարկադիր կատարողներն ամենայն պատասխանատվությամբ կիրականացնեն իրենց գործառույթները:

ԴԱՀԿ ծառությունում ընթացող բարեփոխումների կարևոր ուղղություններից է ծառայողների աշխատանքային պայմանների հետեւողական բարելավումը: Բաղրամյանի բաժանմունքի` ժամանակակից համակարգչային տեխնիկայով վերազինված նոր վարչական շենքը հիմնանորոգվել և կահավորվել է ԴԱՀԿ ապահովող ծառայության միջոցներով. այն սպասարկելու է 23 գյուղական համայնքների բնակիչներին: Ժամանակակից ու հարմարավետ աշխատասենյակները կապահովեն քաղաքացիների արագ ու որակյալ սպասարկումը:

2011 թվականին ԴԱՀԿ ծառայության Արմավիրի մարզային բաժնում հարուցվել է թվով 6702 կատարողական վարույթ` 3.181.555.104 դրամ բռնագանձման ենթակա գումարով, բռնագանձվել է 711.512.208 դրամ: 2012 թվականին հարուցվել է 7116 կատարողական վարույթ՝ 3.044.839.059 դրամ բռնագանձման ենթակա գումարով, բռնագանձվել է 917.996.607 դրամ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 10:47:55