Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ավարտվեց դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը

15.03.2013

Սույն թվականի մարտի 14-ին ավարտվեց 2012-2013 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների 3-րդ` մարզային փուլը, որն անցկացվել է Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 6 հիմնական դպրոցում: Արմավիրի մարզպետարանում ամփոփվել են դպրոցական առարկայական օլիմպիադայի մարզային փուլի արդյունքները: Մարզային փուլում դպրոցական առարկայական օլիմպիադայի 14 առարկայից հանրապետական փուլին մասնակցելու իրավունք է ստացել 88 աշակերտ. կենսաբանություն՝ 8, հայ եկեղեցու պատմություն՝ 5, հայոց լեզու՝ 9, ֆիզիկա 4, պատմություն՝ 9, քիմիա՝ 8, հայ գրականություն՝ 8, ինֆորմատիկա՝ 3, ագլերեն՝ 3, ֆրանսերեն՝ 3, ռուսերեն՝ 8, աստղագիտություն՝ 1, աշխարհագրություն՝ 8, նախնական զինվորական պատրաստվածություն՝ 8: Եզրափակիչ` հանրապետական փուլը կանցկացվի մարտի 17-ից մայիսի 6-ը Երևանում: Այս փուլի մրցանակակիրները իրավունք կստանան Հայաստանը ներկայացնելու միջազգային մակարդակով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10