Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն հանդիպեց Լեռնագոգ համայնքի բնակչությանը

15.03.2013

Շարունակվում են ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի համայնքային այցերը: Այսօր մարզպետն այցելեց Լեռնագոգ համայնք, հանդիպիպում ունեցավ բնակչության հետ, խոսեց նրանց հուզող ու հետաքրքրող հարցերի շուրջ:

Լեռնագոգը մարզի այն համայնքներից է, որտեղ վերջին տարիներին պետական և միջազգային ծրագրերի շրջանակներում իրականացվել են մեծաթիվ աշխատանքներ` կապված դպրոցի, մանկապարտեզի, բուժամբուլատորիայի հիմնանորոգման, գազաֆիկացման, ճանապարհների մասնակի ասֆալտապատման և լուսավորության ապահովման հետ:

Այժմ համայնքում գերխնդիր է մնում ոռոգման ջրի հարցը, որի լուծումն էլ հիմնականում մտահոգում էր համայնքի բնակչությանը:

Ներկայացնելով մարզի ոռոգման համակարգերի ենթակառուցվածքներում իրականացված և այս տարվա համար նախատեսվող ծրագրերը` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը վստահեցրեց, որ շուտով խնդրին լուծում կտրվի: Մարզպետը տեղեկացրեց նաև, որ ամռանը որևէ ծրագրի շրջանակներում կվերանորոգվի համայնքի բազմաբնակարան շենքերից մեկի տանիքը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10