Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ծառատունկ՝ Արմավիրի քաղաքային զբոսայգում
16.03.2013
Արմավիրի քաղաքային իշխանության նախաձեռնությամբ այսօր վաղ առավոտից քաղաքային զբոսայգում ծառատունկ էր, որին իր մասնակցություն ունեցավ նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
Ծառատունկի ընթացքում տնկվեց շուրջ 400 տեսակ դեկորատիվ ծառ:
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի փոխանցմամբ` առաջիկա 15 օրերի ընթացքում զբոսայգում կավարտվեն խորքային հորի հորատման աշխատանքները և տնկված ծառերն անուշադրության չեն մատնվի, դրանք կխնամվեն, իսկ հետագայում դրանց թիվը կավելանա` առավել կանաչապատ և հաճելի միջավայր ապահովելով քաղաքի ազգաբնակչության համար:
Նա իր խոսքում շեշտեց նաև, որ կազմակերպված ծառատունկը և այգու բարեկարգմանն ուղղված աշխատանքները մեկ անգամ ևս հերքում են քաղաքային այգու վաճառքի մասին երկար ժամանակ պտտվող լուրերը: