Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ծառատունկ՝ Արմավիրի քաղաքային զբոսայգում

16.03.2013

Արմավիրի քաղաքային իշխանության նախաձեռնությամբ այսօր վաղ առավոտից քաղաքային զբոսայգում ծառատունկ էր, որին իր մասնակցություն ունեցավ նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
Ծառատունկի ընթացքում տնկվեց շուրջ 400 տեսակ դեկորատիվ ծառ:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի փոխանցմամբ` առաջիկա 15 օրերի ընթացքում զբոսայգում կավարտվեն  խորքային հորի հորատման աշխատանքները և տնկված ծառերն անուշադրության չեն մատնվի, դրանք կխնամվեն, իսկ հետագայում դրանց թիվը կավելանա` առավել կանաչապատ և հաճելի միջավայր ապահովելով քաղաքի ազգաբնակչության համար:

Նա իր խոսքում շեշտեց նաև, որ կազմակերպված ծառատունկը և այգու բարեկարգմանն ուղղված աշխատանքները մեկ անգամ ևս հերքում են քաղաքային այգու վաճառքի մասին երկար ժամանակ պտտվող լուրերը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:27:36