Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունեց Գոմելի մարզային գործադիր կոմիտեի պատվիրակությանը

19.03.2013

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Բելառուսիայի Հանրապետության Գոմելի մարզային գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ Բոլեսլավ Պիրշտուկի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալները և մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը:

Ողջունելով հյուրերին և կարևորելով նրանց այցն Արմավիրի մարզ՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նրանց ներկայացրեց մարզը բնորոշող որոշ առանձնահատկություններ՝ մասնավորապես նշելով, որ հանրապետությունում Արմավիրի մարզը զբաղեցրած տարածքով փոքր, սակայն ամենախիտ բնակեցված մարզն է, որն հիմնականում ունի գյուղատնտեսական ուղղվածություն: Նա ներկայացրեց նախորդ տարվա կտրվածքով մարզում արտադրված գյուղմթերքի ծավալն ու իրացման հնարավորությունները: Խոսեց մարզում գործող կրթական, առողջապահական հաստատությունների գործունեության, արտադրական ձեռնարկությունների և մարզի պատմաաշխարհագրական նկարագրի մասին:

Շնորհակալություն հայտնելով մարզպետին հրավերի և ջերմ ընդունելության համար՝ պատվիրակության ղեկավարը ևս ընդհանուր տեղեկություն ներկայացրեց Գոմելի մարզի վերաբերյալ: Նշվեց, որ այն Բելոռուսիայում ամենամեծ տարածքն է զբաղեցնում: Մարզում զարգացած են ճանապարհային ենթակառուցվածքները և տարածաշրջանով են անցնում Եվրոպան, Ռուսաստանը և Ուկրաինան կապող խոշոր միջազգային մայրուղիները: Ունենալով երկաթուղու լայն ցանց՝ երկրում երկաթուղային բեռնափոխադրումների 90 տոկոսը և մարդատար գնացքների շուրջ կեսն անցնում է Գոմելի տարածաշրջանով: Բոլեսլավ Պիրշտուկի խոսքով՝ Գոմելի մարզը երկրում արդյունաբերական մեծ նշանակություն ունի: Տարածաշրջանում գործում են շուրջ 300 խոշոր և միջին ձեռնարկություններ, և արտադրանքի 50 տոկոսից ավելին արտահանվում է: Ներկայացվեց նաև գյուղատնտեսության ոլորտին վերաբերող մի շարք մանրամսներ:

Կողմերն հաստատելով հավասարության, փոխադարձ հարգանքի և համագործակցության շահագրգռվածության սկզբունքների վրա հիմնված բարեկամական կապերի հետագա ամրապնդման ձգտումը, ցանկություն հայտնելով նաև հետագայում զարգացնելու փոխշահավետ առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային կապերը և ելնելով յուրաքանչյուր տարածաշրջանի զարգացման առաջընթացի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու և ազգաբնակչության կենսամակարդակը կայուն բարձրացնելու նպատակներից՝ ստորագրեցին արձանագրություն՝ երկկողմ համագործակցության մտադրությունների մասին:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց հաստատել բարեկամական հարաբերություններ և ներդնել անհրաժեշտ ջանքեր փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկարաժամկետ համագործակցության շրջանակների ընդլայնման և խորացման համար:

Հանդիպման ավարտին Գոմելի մարզային գործադիր կոմիտեի նախագահի տեղակալը մարզպետ Աշոտ Ղահրամանյանին փոխանցեց իր պաշտոնակցի հրավերը՝ սույն թվականի մայիս ամսին Գոմելի մարզ այցելելու և մասնակցություն ունենալու տարածաշրջանում 10-րդ տնտեսական համաժողովին, ինչպես նաև "Գարունը Գոմելում " 14-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49