Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզում մեկնարկել է ազոտական պարարտանյութի և դիզելային վառելանյութի բաշխումը
22.03.2013
ՀՀ Արմավիրի մարզում արդեն մեկնարկել է ՀՀ կառավարության սուբսիդավորմամբ ազոտական պարարտանյութի և դիզելային վառելանյութի ներկրման և բաշխման գործընթացը: Այն իրականացվում է «Ֆլեշ» և «Մասիվ բերրիություն» ընկերությունների կողմից:
Բեռնափոխադրող վագոնների բեռնաթափումը և տեղափոխումը վերահսկվում է ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության կողմից:
Նշենք, որ դիզելային վառելանյութի և ազոտական պարարտանյութի բարձման և մինչև համայնք տեղափոխման ծախսերը հոգում է պետությունը: Համայնքի համար նախատեսված խմբաքանակն ընդունում է համայնքապետը և բաշխում շահառուներին:
Արմավիրի մարզին հատկացվել է 7000 տոննա ազոտական պարարտանյութ և 2000 տոննա դիզելային վառելանյութ: Ինչպես արդեն տեղեկացվել է, 1 պարկ պարարտանյութի արժեքը 6 հազար դրամ է, իսկ դիզելային վառելանյութի 1 լիտրն արժե 350 դրամ:
Ասօր արդեն մարզ է ներկրվել 1700 տոննա պարարտանյութ, շուրջ 1000 տոննա դիզելային վառելանյութ և տրամադրվել շուրջ 20 համայնքի: