Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզում մեկնարկել է ազոտական պարարտանյութի և դիզելային վառելանյութի բաշխումը

22.03.2013

ՀՀ Արմավիրի մարզում արդեն մեկնարկել է ՀՀ կառավարության սուբսիդավորմամբ ազոտական պարարտանյութի և դիզելային վառելանյութի ներկրման և բաշխման գործընթացը: Այն իրականացվում է «Ֆլեշ» և «Մասիվ բերրիություն» ընկերությունների կողմից:

Բեռնափոխադրող վագոնների բեռնաթափումը և  տեղափոխումը վերահսկվում է ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության կողմից:

Նշենք, որ դիզելային վառելանյութի և ազոտական պարարտանյութի բարձման և մինչև համայնք տեղափոխման ծախսերը հոգում է պետությունը: Համայնքի համար նախատեսված խմբաքանակն ընդունում է համայնքապետը և բաշխում շահառուներին:

Արմավիրի մարզին հատկացվել է 7000 տոննա ազոտական պարարտանյութ և 2000 տոննա դիզելային վառելանյութ: Ինչպես արդեն տեղեկացվել է, 1 պարկ պարարտանյութի արժեքը 6 հազար դրամ է, իսկ դիզելային վառելանյութի 1 լիտրն արժե 350 դրամ:

Ասօր արդեն մարզ է ներկրվել 1700 տոննա պարարտանյութ, շուրջ 1000 տոննա դիզելային վառելանյութ և տրամադրվել  շուրջ 20 համայնքի:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28