Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզում գործարկվեց ևս երեք հակակարկտային կայան

22.03.2013

 Վիվա Սել-ՄՏՍ ընկերության աջակցությամբ Արմավիրի մարզի Արաքս և Արևադաշտ համայնքներում գործարկվեց երեք հակակարկտային կայան, որի շնորհիվ հնարավոր կլինի կանխել կարկուտի հասցրած վնասը: Կայանների գործարկմանը ներկա էին Վիվա Սել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, <<Բարվա>> ինովացիոն կենտրոնի նախագահ Արամ Վարդանյանը: 2008 թվականից մինչ այժմ Վիվա Սել-ՄՏՍ ընկերությունը 180 մլն դրամ է հատկացրել Արմավիրի մարզում 28 հակակարկտային կայանների տեղադրման համար:

Արմավիրի մարզում վերջին տարիներին ևս 70 հակակարկտային կայան է տեղադրվել պետական աջակցությամբ, և 1-ն էլ բարեգործական ծրագրով: Մարզի 28 համայնքում տեղադրված ընդհանուր թվով 99 հակակարկտային կայանները կարկուտից պաշտպանում են շուրջ 8000 հա գյուղացիական նշանակության հողատարածք:

Գյուղատնտեսությունը համարելով տնտեսության առաջնային և ամենախոցելի ոլորտներից մեկը և նկատելով, որ զգալի ժամանակ և ներդրումներ պահանջող բերքը կարող է բնական աղետի հետևանքով ոչնչացվել մի քանի րոպեում՝ մեծ վնաս պատճատելով գյուղացիներին՝ Ռ. Յիրիկյանը նշեց. <<Պետք է գիտակցենք, որ խնդիրը վերաբերում է յուրաքանչյուրիս, քանի որ բերքի ոչնչացումը մեծ կորուստ է ոչ միայն երկրի տնտեսության, այլև գյուղերի, քաղաքի և առհասարակ՝ յուրաքանչյուր ընտանիքի համար>>:

Մարզպետն էլ իր և բնակչության անունից շնորհակալություն հայտնեց Ռ. Յիրիկյանին՝ մարզին ցուցաբերվող աջակցության համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08