Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին երկաթուղային ենթակառուցվածքների բարելավմանը վերաբերող հարցեր

27.03.2013

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցին: Հանդիպմանը ներկա էին նաև Արմավիրի մարզը և մարզպետարանի աշխատակազմը ներկայացնող ոլորտի պատասխանատուներ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության «Արմավիր» կայարանի մերձակայքում գտնվող ստորգետնյա անցման բարեկարգման, հետագա շահագործման և «Էջմիածին» կայարանի Ջրառատ համայնքի տարածքով անցնող երկաթուղու համապատասխան հատվածում վերգետնյա անցում կառուցելու հարցերը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը հավաստիացրեց, որ մեկ շաբաթվա ընթացքում կուսումնասիրեն Ջրառատ համայնքի տարածքով անցնող երկաթուղու նախանշված  հատվածում վերգետնյա անցում կառուցելու հարցը և արդյունքների մասին կտեղեկացնեն: «Արմավիր» կայարանի մերձակայքում գտնվող ստորգետնյա անցման բարեկարգման և ընթացիկ սպասարկման աշխատանքներով էլ կզբաղվի Արմավիրի քաղաքային իշխանությունը՝  համագործակցելով ընկերության մարզային պատասխանատուների հետ:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության «Արմավիր» կայարանում ընդլայնել մատուցվող ծառայությունների ցանկն ու ազգաբնակչության համար ստեղծել սպասարկման առավել հարմարավետ և ժամանակակից պայմաններ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10