Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարգևատրվեցին մարզային «ArtExpo» ցուցահանդեսի և մարզային մշակութային մրցույթ-փառատոնի մասնակիցները և հաղթողները

28.03.2013

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր հանդիսավոր պայմաններում շնորհակալագրեր և պատվոգրեր հանձնեց Միջհամայնքային մշակութային 2-րդ ցուցահանդեսի (մարզային «ArtExpo») և Մարզային մշակութային մրցույթ-փառատոնի մասնակիցներին և հաղթողներին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները, մարզի քաղաքային համայնքների ղեկավարներն ու պատասխանատու այլ անձինք:

Մարզային «ArtExpo» ցուցահանդեսը և Մարզային մշակութային մրցույթ-փառատոնն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և Մշակույթի նախարարությունների նախաձեռնությամբ և մարզպետարանների գործուն աջակցությամբ` լավագույն առիթ հանդիսանալով մարզերի համայնքների մշակութային գործունեությունը հանրորեն ներկայացնելու, գնահատելու, ինչպես նաև փորձի փոխանակման համար:

Մարզային «ArtExpo» 2-րդ ցուցահանդեսին և մրցույթ-փառատոնին Արմավիրի մարզը մասնակիցներ է ներկայացրել հայտարարված 22 անվանակարգում և նրանցից 12-ում ունեցել է հաղթողներ: Բոլոր հաղթողները ՀՀ մշակույթի նախարարության կողմից արժանացել են պատվոգրերի և դրամական պարգևների:

Այսօր արդեն ծրագրի մասնակիցներիը և հաղթողները պարգևատրվեցին մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կողմից: Նա բարձր գնահատեց համայնքների օրինակելի, միասնական նաև տեղայնացված մասնակցությունը ծրագրին և գրանցած հաջողությունները, ինչն ըստ մարզպետի՝ նոր շունչ է հաղորդելու համայնքների մշակութային զարգացմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10