Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Շուտով կմեկնարկի Նորապատ համայնքի մանկապարտեզի հիմնանորոգումը
29.03.2013
Նորապատ համայնքի մանկապարտեզը կառուցվել է 1970-ական թվականներին: Տարիների ընթացքում մանկապարտեզում իրականացվել են մասնակի վերանորոգման աշխատանքներ: Այսօր արդեն այն հիմնանորոգման կարիք ունի, որն ամբողջությամբ կհոգա ծնունդով Նորապատից մոսկվաբնակ գործարար Հրանտ Սահակյանը:
Գործարարին այսօր ընդունեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նա շնորհակալություն հայտնեց Հրանտ Սահակյանին նախադպրոցական հաստատության պայմանների բարելավմանը, երեխաների համար առավել հաճելի և բարեկեցիկ միջավայրի ստեղծմանն ուղղված ձեռնարկի համար՝ միաժամանակ նշելով, որ նման կամավոր ներդրումներն իսկապես խրախուսելի են և անհրաժեշտ:
Գործարարն էլ իր հերթին վստահեցրեց, որ ամիսներ անց մանկապարտեզն ամբողջությամբ նորոգված, կահավորված և լոկալ ջեռուցմամբ ապահովված կբացի իր հյուրընկալ դռներն համայնքի երեխաների առջև: