Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզում փոխվարչապետը ծանոթացավ հակահեղեղային միջոցառումների ընթացքին

06.04.2013

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Արմավիրի մարզ կատարած այցի ընթացքում ծանոթացավ մարզում իրականացվող հակահեղեղային միջոցառումների, Արաքսի ափապաշտպան կառույցների ամրացման աշխատանքների ընթացքին:

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, պատասխանտու այլ անձանց ուղեկցությամբ փոխվարչապետը Արաքսի ափապաշտպան կառուցների ամրացման աշխատանքներին ծանոթացավ Փշատավան համայնքի տարածքում: Զեկուցվեց, որ նախատեսված աշխատանքների մեծ մասը` մոտ 90 տոկոսը, կատարված է, եւ դրանք ամբողջությամբ կավարտվեն ընթացիկ ամսվա կեսերին:

Մարզի Ակնաշեն համայնքի տարածքում առաջիկա շաբաթների ընթացքում կավարտվեն Մեծամոր գետի ափերի ամրացման աշխատանքները: Այստեղ եւս փոխվարչապետը ծանոթացավ իրականացվող միջոցառումներին: Զեկուցվեց նաեւ մարզի Մյասնիկյան եւ Խանջյան համայնքների տարածքներում հեղեղատարերի հուների մաքրման եւ ափերի ամրացման աշխատանքերի ընթացքի մասին: Փոխվարչապետը պատասխանատուներին հորդորեց աշխատանքներն իրականացնել որակով եւ հնարավորինս սեղմ ժամկետներում` ափամերձ տարածքները հեղեղումների հնարավոր վտանգից պաշտպանելու համար:

Նշենք, որ ՀՀ կառավարության փետրվարի 28-ի 171 – Ն որոշմամբ հակահեղեղային միջոցառումների, Արաքսի ափապաշտպան կառույցների ամրացման նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 679 մլն դրամ` հանրապետության մարզերի 14 օբյեկտներում աշխատանքների իրականացման համար:

Աղբյուրը` ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10