Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պարգևատրումներ՝ Ոստիկանության օրվան ընդառաջ
13.04.2013
ՀՀ ոստիկանության համակարգում մասնագիտական անբասիր ծառայության և Ոստիկանության օրվա 12-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր պատվոգրեր և դրամական պարգևներ հանձնեց Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության մի խումբ աշխատակիցների:
Շնորհավորելով պարգևատրվածներին և համակարգի ողջ աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ Հայաստանի ոստիկանությունը մեր պետության կարևորագույն կառույցներից է, որի դերն ու նշանակությունը ժամանակի ընթացքում առավել իմաստավորվում և նոր գծեր է ստանում՝ ի տես բոլորի: Նա իր խոսքում բարձր գնահատեց ոստիակնի անբասիր ու անձնասեր աշխատանքը՝ ուղղված ժողողովրդի խաղաղ անդորի ու անվտանգության ապահովմանը՝ նրանց մաղթելով քաջառողջություն և նորանոր հաջողություններ անձնական կյանքում և մասնագիտական աշխատանքում:
ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արամ Զաքարյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանին՝ մարզային կառույցի նկատմամբ ցուցաբերվող ամենօրյա հոգատար վերաբերմունքի և մշտական աջակցության համար: