Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն՝ հակակարկտային կայաններ ունեցող համայնքների ղեկավարների մասնակցոթյամբ

16.04.2013

Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մոտ հակակարկտային կայաններ ունեցող համայնքների ղեկավարների մասնակցոթյամբ տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվեցին հակակարկտային կայանների արդյունավետ շահագործմանը եւ ընթացիկ սպասարկմանը վերաբերող հարցեր: Խորհրդակցությանը ներկա էին նաեւ ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետը եւ "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ-ի ենթակայությամբ գործող "Բութան" ՍՊԸ-ի ներկայացուցիչը:

<<Հանրապետությունում ամենամեծ թվով հակակարկտային կայանները տեղադրված են Արմավիրի մարզում, եւ մենք արդեն համաոզվել ենք, որ հակակարկտային հրթիռների ճիշտ և ժամանակին գործարկումը 90 տոկոսով հողատարածքները պաշտպանում է կարկուտից>>,-ասաց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը՝  կոչ անելով համայնքապետերին սեղմ ժամկետներում ավարտել կայանների լիցքավորման եւ ընթացիկ սպասարկման հետ կապված աշխատանքները՝ թույլ չտալով, որ գյուղացիական տնտեսությունները վնասներ կրեն կարկուտի հետևանքով: Նա իր խսքում նշեց, որ ընթացիկ տարում մարզում նախատեսվում է տեղադրել եւս 15 հակակարկտային կայան, որոնց գործակումը մարզն ամբողջությամբ կպաշտպանի կարկուտից:

Նշենք, որ Արմավիրի մարզում վերջին տարիներին տեղադրվել է 99 հակակարկտային կայան. 70-ը՝ պետական աջակցությամբ, 28-ը՝ Վիվա Սել-ՄՏՍ ընկերությաև աջակցությամբ եւ 1-ը՝ բարեգործական ծրագրով: Մարզի 28 համայնքում տեղադրված ընդհանուր թվով 99 հակակարկտային կայանները կարկուտից պաշտպանում են շուրջ 8000 հա գյուղացիական նշանակության հողատարածք: Հակակարկտային կայանների լիցքավորման եւ ընթացիկ սպասարկաման ծախսերը հոգում են համապատասխան համայնքապետարանները:

Խորհրդակցությանը ներկայացվեցին նաև "Բութան" ՍՊԸ-ի կողմից մատուցվող ծառայությունները: Նշվեց, որ ընկերությունը հիմնականում զբաղվում է հեղուկ գազի ընդունման, պահեստավորման, տեղափոխման եւ իրացման աշխատանքներով, իրականացնում է հեղուկ գազի բալոնների վերանորոգում եւ վկայագրում, գազալիցքավորման կայանների սարքավորումների շահագործում, ընթացիկ վերանորոգում եւ կարգաբերում, զբաղվում է նաև բութանաօդային խառնուրդի արտադրությամբ: Միաժամանակ ներկայացնելով մատուցվող ծառայությունների համար նախատեսվող գնային ճկուն քաղաքականությունը՝ ընկերության ներկայացուցիչը պատրաստակամություն հայտնեց ցանկության դեպքում համագործակցել հակակարկտային կայաններ ունեցող համայնքների ղեկավարների հետ եւ ապահովել հակակարկտային կայանների արդյունավետ եւ անխափան շահագործումը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10