Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պարզաբանում՝ "Hayeli.am" լրատվական կայքի հրապարակման կապակցությամբ
20.04.2013
19.04.2013 թվականին "Hayeli.am" լրատվական կայքի "Մարզպետը հրահանգել է ուսուցիչների աշխատավարձից պահումներ անել" վերտառությամբ հոդվածի կապակցությամբ ՀՀ Արմավիրի մարզպետարանը պաշտոնապես հայտարարում է, որ հրապարակված տեղեկությունը խեղաթյուրված է եւ չի համապատասխանում իրականությանը:
Հոդվածում խոսքն, ըստ երեւույթին, "Արմավիրի մշակույթ, սպորտ, երիտասարդություն" հիմնադրամի մասին է, որը ստեղծվել է ՀՀ Արմավիրի մարզի մշակութային գործիչների խորհրդի նախաձեռնությամբ եւ գործում է ՀՀ օրենսգրքի, <<Հիմնադրամների մասին>> ՀՀ օրենքի, ՀՀ միջազգային պայմանագրերի, հիմնադրամի կանոնադրության եւ այլ իրավական ակտերի համաձայն եւ հետապնդում է ՀՀ Արմավիրի մարզում մշակույթի եւ սպորտի զարգացմանն աջակցելու, սոցիալական, բարեգործական եւ այլ հանրօգուտ նպատակներ:
Ելնելով իր գործունեության հիմնական նպատակներից՝ "Արմավիրի մշակույթ, սպորտ, երիտասարդություն" հիմնադրամն ի սկզբանե առաջնորդվել է ոչ թե "պարտադիր-կամավորության", այլ՝ բացառապես կամավորության սկզբունքով: Իսկ ՀՀ Արմավիրի մարզպետարանի կրթության մշակույթի եւ սպորտի վարչությունը երբեւէ չի "պարտադրել" դպրոցներին՝ ի դեմս տնօրենների, ուսուցիչների աշխավարձի 1 տոկոսը հիմնադրամին նվիրաբերելու հարցում, եւ նշված վարչությունը որեւէ դպրոցի ուսուցչից նման ահազանգ դեռեւս չի ստացել:
Ուստի եւ, հրապարակված տեղեկությունը ստահոդ է եւ իրականության հետ աղերս չունի: