Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նպատակային ընդունելություն՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում
22.04.2013
Համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի 99-րդ կետի՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը կազմակերպում է «Անասնաբուժություն», «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն», «Ագրոնոմիա», «Բույսերի պաշտպանություն», «Գյուղատնտեսական մշակաբույսերի սելեկցիա և գենետիկա», «Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում», «Ագրոէկոլոգիա», «Անասնաբուծություն» մասնագիտությունների գծով հատկացված անվճար տեղերի մինչև 50 տոկոսի չափով նպատակային ընդունելություն՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՀՀ մարզպետարանների կողմից ներկայացված հայտերի հիման վրա:
Վերը նշված մասնագիտությունների գծով նպատակային ընդունելություն կազմակերպելու համար՝ խնդրվում է մինչև 2013 թվականի մայիսի 10-ը ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել համապատասխան հայտեր: