Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզ կայցելի Սլովակիայի Հանրապետության Տռնավայի երկրամասի նահանգապետը
23.04.2013
Ապրիլի 24-ին պաշտոնական այցով ՀՀ Արմավիրի մարզ է այցելելու Սլովակիայի Հանրապետության Տռնավայի երկրամասի նահանգապետ Տիբոր Միկուշը՝ հանձնախմբով: Այցը կազմակերպվում է ՀՀ Արմավիրի մարզի եւ Տռնավայի երկրամասի միջեւ 2009 թվականի ապրիլի 24-ին կնքված փոխհամագործակցության համաձայնագրի շրջանակներում:
Նույն օրը ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ Տռնավայի երկրամասի նահանգապետ Տիբոր Միկուշը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Այնուհետեւ նահանգապետին կընդունեն Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Ազգային ժողովի նախագահը, որից հետո նախատեսվում է նահանգապետի այցը Արմավիրի մարզ:
Հարկ է նշել, որ Տռնավայի երկրամասի նահանգապետի անմիջական ջանքերի եւ ակտիվ մասնակցության շնորհիվ է Սլովակիայի Հանրապետության կողմից ընդուվել Հայոց ցեղասպանությունը: