Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետն ընդունեց Սլովակիայի Հանրապետության Տռնավայի երկրամասի նահանգապետին
24.04.2013
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Սլովակիայի Հանրապետության Տռնավայի երկրամասի նահանգապետ Տիբոր Միկուշի գլխավորած պատվիրակությանը:
Մարզպետը ողջունեց հյուրերի այցը՝ ընդգծելով, որ այն նոր լիցք կհաղորդի կողմերի միջև դեռևս 2009 թվականից հիմք դրված փոխգործակցությանը՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների բարօրության և ձևավորված հարաբերությունների խորացման:
Տռնավայի երկրամասի նահանգապետը շնորհակալություն հայտնեց մարզպետին Արմավիրի մարզ այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար՝ հատուկ նշանակություն տալով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրը Հայ ժողովրդի կողքին լինելուն:
Հանդիպման ավարտին համագործակցության հուշագիր ստորագրվեց ՀՀ Արմավիրի մարզի և ՍՀ Տռնավայի նահանգի առևտրաարդյունաբերական պալատների նախագահների միջև՝ առևտատնտեսական ոլորտում փոխգործակցության վերաբերյալ: