Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հարգանքի տուրք մատուցվեց Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին
24.04.2013
Այսօր Արմավիրի մարզային իշխանությունները, քաղաքական, հասարակական կազմակերպությունների, կրթական հաստատությունների ներկայացուցիչները ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին մարզկենտրոն Արմավիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին և խնկարկեցին 1,5 միլիոն նահատակների հիշատակը:
Հուշակոթողի մոտ Արմավիրի հոգևոր թեմը կատարեց հոգեհանգստի կարգ և աղոթք հնչեցվեց առ Աստված` Եղեռնի անմեղ զոհերի հոգիների հանգստության համար:
Ապրիլի 24-ին հիշատակի և ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել նաեւ մարզի քաղաքային եւ գյուղական մի շարք համայնքներում: