Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խորհրդակցություն` բուժհաստատությունների տնօրենների մասնակցությամբ
25.04.2013
ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Լարիս Մուրադյանի մոտ ապրիլի 25-ին տեղի ունեցավ մարզի բուժհաստատությունների տնօրենների հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին նաև ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգենիկ հակահամաճարագային տեսչության Արմավիրի բաժանմունքի պետ Հասմիկ Հարությունյանը և "Գեդեոն Ռիխտեր" դեղագործական ներկայացուցչության մասնագետները:
Խորհրդակցությանը քննարկվեցին մալարիայի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքին և կառավարության համապատասխան ծրագրի իրականացմանը վերաբերող հարցեր: Առաջարկվեց ուշադրության կենտրոնում պահել մալարիայի հետազոտությունների կատարումը, իսկ արդյունքները սահմանված ժամկետում ներկայացնել ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգենիկ հակահամաճարագային տեսչության Արմավիրի բաժանմունք:
Լարիսա Մուրադյանը տեղեկացրեց, որ ինսուլինի և հակադիաբետիկ հաբերի նոր խմբաքանակն արդեն ստացվել է և այն մեկ ամիս կբավարարի ինսուլինի կարիք ունեցող հիվանդներին:
Խորհրդակցությանը "Գեդեոն Ռիխտեր" դեղագործական ներկայացուցչության մասնագետները տեղեկություն ներկայացրեցին "Էկվատոր", "Կավինտոն ֆորտե" և "Մերտենիլ" նորագույն դեղորայքների վերաբերյալ: