Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
"Արմավիր" բժշկական կենտրոնի վնասվածքաբանության բաժանմունքն համալրվել է վիրաբուժական նոր սարքավորումով
26.04.2013
Այսօր "Արմավիր" բժշկական կենտրոն /ԲԿ/ այցելեցին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և մարզպետի տեղակալ Լարիսա Մուրադյանը՝ ծանոթանալու ԲԿ-ի վնասվածքաբանության բաժանմունքում բոլորովին վերջերս գործարկված "Էլեկտրոն-օպտիկական վերարտադրիչ" կոչվող վիրահատական գերժամանակակակից սարքավորման հնարավորություններին և իրականացված ծառայություններին:
ԲԿ-ի տնօրեն Սարգիս Խաչատրյանը տեղեկացրեց, որ վիրահատական բազմաֆունկցիոնալ սարքավորումը 2012 թվականին արտադրվել է Հարավային Կորեայում և մեր երկրում դեռևս քիչ տարածում ունի: Տնօրենն հավաստիացրեց, որ սարքավորման գործարկումը միանգամայն նոր որակ է հաղորդել տրավմատիկ բնույթի վիրահատությունների կատարմանը:
Ներկայացնելով Էլեկտրոն-օպտիկական վերարտադրիչի հնարավորությունները՝ ԲԿ-ի վնասվածքաբանական բաժանմունքի բժիշկ-վնասվածքաբան Վահան Հարությունյանը մասնավորապես ընդգծեց, որ այն աշխատում է ռենտգենյան ճառագայթների սկզբունքով՝ հնարավորություն տալով առավել խորը պատկերացում կազմելու վնասվածքի վերաբերյալ, որն էլ հեշտացնում է վիրահատական միջամտությունը և կրճատում վիրահատության տևողությունը:
Վահան Հարությունյանի փոխանցմաբ՝ սաքավորումն հնարավորություն է ընձեռում միանալու համցանցին և վիրահատության ընթացքում խորհրդակցելու այլ կլինիկաների համապատասխան մասնագետների հետ: Տեղեկացվեց նաև, որ վերջին երկու ամիսներին նշված սարքավորումով կատարվել է 11 փակ և բաց վիրահատական միջամտություն՝ տարբեր բարդությունների: