Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ հանրակրթական դպրոցների տնօրենների հերթական խորհրդակցությունը
26.04.2013
Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն ՝ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությունը վարում էր ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը:
Օրակարգում ընդգրկված էին 2012-2013 ուսումնական տարվա ավարտին վերաբերող հարցեր: Խոսելով ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման մասին՝ Գ. Սայադյանը նշեց, որ անհրաժեշտ է պատասխանատվությամբ աշխատել, քանի որ յուրաքանչյուր աշակերտի հաջողությունը ուսուցչի հաջողությունն է:
Նա անդրադարձավ նաև օրակարգային քննարկման ենթակա ավարտական դասարաններում տարեվերջյան միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված հարցերին և կոչ արեց՝ խուսափել ավելորդ ֆինանսական ծախսերից, սահմանափակվել միայն «Վերջին դաս» միջոցառումով:
Խորհրդակցությանը քննարկվեցին ոլորտին վերաբերող մի շարք այլ հարցեր ևս: