Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ "Երգող Արմավիր" մանկապատանեկան մարզային առաջին մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլը
03.05.2013
Այսօր Արմավիրի թիվ 1 մշակույթի տանը տեղի ունեցավ "Երգող Արմավիր" մրցույթի եզրափակիչ՝ մարզային փուլը, որին մասնակցում էին նախորդ երկու՝ դպրոցական և տարածաշրջանային փուլերի հաղթողները՝ թվով 132 աշակերտ:
"Երգող Արմավիր" մրցույթը կազմակերպվել է ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախաձեռնությամբ և «Արմավիրի մշակույթ, սպորտ, երիտասարդություն» հիմնադրամի անմիջական աջակցությամբ:
Մրցույթն անցկացվել է դպրոցականների երեք տարիքային խմբերում և հետևյալ ժանրերում՝ էստրադա, ժողովրդական, դասական և հայրենասիրական: Կատարողների թվով առաջին տեղում է եղել էստրադային ժանրը, ապա հայրենասիրականն ու ժողովրդականը: Մասնակիցների ելույթներն հաճելիորեն զարմացրել են և՛ կազմակերպիչներին, և՛ ժյուրիի անդամներին:
Մարզային փուլի արդյունքների ամփոփումից հետո կազմակերպվելու է գալա համերգ, որին կմասնակցեն եզրափակիչ մարզային փուլի յուրաքանչյուր ժանրի յուրաքանչյուր տարիքային խմբի առաջին մրցանակի արժանացած կատարողները: Միջոցառումը նվիրվելու է Հաղթանակի և խաղաղության տոնին: