Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պարզաբանում
03.05.2013
"Հրապարակ" օրաթերթի "Գործուղում Երևան" վերտառությամբ հոդվածի առնչությամբ ՀՀ Արմավիրի մարզպետարանը պաշտոնապես հայտարարում է, որ հոդվածում հրապարակված տեղեկությունն իրականության հետ աղերս չունի և հեղինակի հերթական ստահոդ հրապարակումն է.
Մասնավորապես հարկ ենք համարում նշել, որ ինչպես ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, այնպես էլ մարզպետի օգնական Նվեր Պետրոսյանը զբաղված են իրենց ամենօրյա աշխատանքային գործունեությամբ, և աշխատանքային օրն անց են կացնում ՀՀ Արմավիրի մարզպետարանում և, իհարկե, Արմավիրի մարզում: