Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կրկնակի տոն՝ Արգինա համայնքում

08.05.2013

ՀՀ Արմավիրի մարզի Արգինա համայնքում այսօր կրկնակի տոն էր. նշվուր էր համայնքի հիմնադրման 30-ամյակը, իսկ դպրոցի՝ 25: Արգինացինրի հետ տոնական օրը կիսեցին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արսեն Ղուկասյանը, հարևան համայնքների ղեկավարներն ու մեծ թվով հյուրեր:

Տոնական օրվա առթիվ համայնքի դպրոցում կազմակրպվել էր ցերեկույթ, որի շրջանակում կրթօջախի սաները ներկայացրեցին իրենց հարազատ ծննդավայրի և դպրոցի հիմնադրման պատմությունը, ձեռքբերումներն ու զարգացման հեռանկարները՝ այդ ամենը համեմելով ազգային և հայրենասիրական քառատողերով, երգ ու երաժշտությամբ: 

Միջոցառմանը շնորհավորանքի խոսք հղեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը՝ իր երախտագիտությունը հայտնելով համայնքի կայացման գործում իրենց ավանդը ներդրած բնակիչներին: <<Փառք ու պատիվ ձեզ, հարգելի արգինացիներ, ձեր տոկունության, հաստատակամության և առաջ ընթանալու մեծ ձգտման համար: Հավատացած եղեք, որ ոչինչ չի կարող պատնեշել մեր երազանքների իրականացմանը, մեր երազած հայրենիքը կերտելուն>>,- ասաց մարզպետը` միաժամանակ վստահեցնելով, որ անկախության անցած տարիները լուրջ հիմքեր են ստեղծել մեր պետության հետագա զարգացման համար, իսկ առաջիկա 4-5 տարիներին, ըստ նրա, մեր իրականության մեջ արմատական փոփոխություններ են գրանցվելու` ի շահ ժողովրդի բարօրության:

Օրվա առթիվ շնորհավորանքի խոսք հղեցին նաև դպրոցի տնօրեն Արտավազդ Գրիգորյանը, համայնքի հիմնադրման գործում իր մեծ ավանդը ներդրած Ռազմիկ Արոյանը` մատնանշելով անցած տասնամյակներին համայնքային ենթակառուցվածքներում իրականացված աշխատանքները, գրանցված արդյունքներն ու սպասելիքները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10