Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նշվեց մայիսյան եռատոնը
09.05.2013
Մարզկենտրոն Արմավիրում և մարզի մյուս քաղաքային ու գյուղական համայնքներում հանդիսավորությամբ նշվեց մայիսյան եռատոնը: Օրվա առթիվ առանձնակի ուշադրության արժանացան Հայրենական պատերազմի վետերաններն ու Արցախյան հերոսամարտի մասնակիցները։
Ավանդույթի համաձայն Արմավիրի մարզային և քաղաքային իշխանություններն ու հոգևոր թեմը ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին Հայրենական մեծ պատերազմում, ապա Արցախյան հերոսամարտում զոհվածների հիշատակը հավերժացնով հուշարձաններին` մեկ րոպե լռությամբ հարգելով հանուն մերօրյա խաղաղության նահատակվածների հիշատակը:
Լրագրողների հետ զրույցում մարզպետ Աշոտ Ղահրամանյանը շնորհավորեց ողջ հայությանը մայիսյան եռատոնի առթիվ` մասնավորապես ասելով. <<Խոնարհվում եմ բոլոր նրանց առջև, ովքեր իրենց կյանքը նվիրեցին հանուն այսօրվա և հպարտանում եմ նրանցով, ովքեր այսօր կենդանի են և շարունակում են կերտել մեր երկրի ապագան>>: