Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Շահագործման հանձնվեց Արմավիրի քաղաքային զբոսայգում հորատված խորքային հորը
09.05.2013
Այսօր շահագործման հանձնվեց Արմավիրի քաղաքային զբոսայգում հորատված խորքային հորը, որի գործարկումն այգին կդարձնի կանաչապատ և ծառածածկ` հաճելի միջավայր ապահովելով քաղաքի ազգապնակչության և հյուրերի համար:
Խորքային հորի հորատման նպատակով 6 մլն դրամ հատկացրել է Արմավիրի մարզպետարանը, իսկ 8 մլն դրամ՝ քաղաքապետարանը:
Հիշեցնենք, որ մարտ ամսին քաղաքային իշխանության նախաձեռնած ծառատունկի ընթացքում զբոսայգում տնկվել է 400-ից ավել դեկորատիվ ծառ: Նորատունկ ծառերը մինչ այս ոռոգվում էին այլընտրանքային եղանակով` ջրատար մեքենաներով: