Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ճշտվում են կարկուտի հասցրած վնասի չափերը
13.05.2013
ՀՀ Արմավիրի մարզպետի 17.03.2012 թվականի թիվ 60 որոշմամբ ստեղծված Արմավիրի մարզում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանձնաժողը, մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և գյուղատնտեսության նախարարի տեղակալների գլխավորությամբ, վաղ առավոտից այցելում են կարկուտից տուժած համայնքներ՝ տեղում գնահատելու գյուղացիական տնտեսություններին կարկուտի հասցրած վնասի չափերը:
Առաջիկա օրերին մարզային հանձնաժողովը, ինչպես նաև համայնքներում արդեն ստեղծված հանձնաժողովներն ամբողջությամբ կուսումնասիրեն կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսությունների ընդհանուր վիճակը, կկազմեն վնասի ցանկն ու կգնահատեն չափը:
Համայնքային հանձնաժողովների կողմից կկազմվեն համապատասխան ակտեր, որոնք կքննարկվեն մարզային հանձնաժողովում, և արդեն համաձայնեցված ակտերը կներկայացվեն հանրապետական հանձնաժողովի քննարկմանը:
Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասների մասին վերջնական տեղեկատվությունը կամփոփի և կհրապարակի արտակարգ իրավիճակների հետևանքով պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովը: