Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետարանում քննարկվել են կարկուտից տուժած համայնքներին առնչվող հարցեր
13.05.2013
Մայիսի 12-ին ժամը 13.40-14.10-ը ընկած ժամանակահատվածում կարկտահարությունից վնասվել են ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր և Արմավիր քաղաքների, Գետաշեն, Ամասիա, Շենավան, Ջրաշեն, Ակնալիճ, Նոր Արմավիր, Նոր Արտագես, Նոր Կեսարիա, Բամբակաշատ, Տանձուտ, Ալաշկերտ, Հայկավան, Լենուղի, Այգեշատ, Նալբանդյան գյուղերի գյուղատնտեսական մշակաբույսերը, ցանքատարածություններն ու այգիները:
Նշված համայնքների բնակիչներն իրենց զայրույթն արտահայտել են միջհամայնքային և հանրապետական նշանակության ճանապարհները փակելով և կարկուտի հասցրած վնասի համար փոխհատուցում, ինչպես նաև գյուղատնտեսության նախարարի հետ հանդիպում պահանջելով:
Ժամեր անց արդեն Արմավիրի մարզպետարանում գյուղատնտեսության նախարարի, Արմավիրի մարզպետի և կարկուտից տուժած համայնքների ղեկավարների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությանը քննարկվել են կարկուտի հետևանքները մեղմելուն և գյուղացիական տնտեսություններին հնարավոր աջակցություն ցուցաբերելուն վերաբերող հարցեր:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը երկու օր ժամանկ է խնդրել կարկուտի հասցրած վնասներն ուսումնասիրելու և կառավարությունում հարցը բարձրացնելու համար: