Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Օրենքի նախագծի քննարկում Արմավիրի մարզպետարանում
13.05.2013
Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետարանում տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի տարածքային և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի և Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի հետ համատեղ կազմակերպված արտագնա նիստը, որը վարեց ԱԺ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը: Նիստին մասնակցում էին ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը, մարզպետարանի աշխատակիցներ, վերը նշված հանձնաժողովի անդամներ, քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարներ, ավագանու անդամներ, ինչպես նաև հրավիրյալներ ՀՀ կառավարությունից, տեղական և միջազգային կազմակերպություններից:
Արտագնա նիստի նպատակն էր մարզի համայնքների ղեկավարների, ավագանու անդամների և շահագրգիռ կառույցների պատասխանատուների հետ քննարկել <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը (Կ-220-26.02.2013-ՏՏ-010/0), դրա նպատակահարմարությունը, դրույթների կիրառելիությունը, ինչպես նաև ծանոթանալ մինչ այժմ տեղական ինքնակառավարման գործընթացին բնակիչների մասնակցության փորձին:
Քննարկվող օրենքի նախագիծը նպատակ ունի օրենսդրորեն ամրապնդել քաղաքացիների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը, բարձրացնել տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը: