Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հետաձգվեց ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորած պատվիրակության այցը Բելառուսի Հանրապետություն
16.05.2013
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի և Բելառուսի Հանրապետության Գոմելի մարզի միջև ծավալված համագործակցության շրջանակներում Գոմելի նահանգապետից ՀՀ Արմավիրի մարզպետը պաշտոնական հրավեր էր ստացվել 2013 թվականի մայիսի 16-18-ը Գոմելի մարզ այցելելու, փոխհամագործակցության համաձայնագիր ստորագրելու, բանակցություններ վարելու և <<Գարունը Գոմելում>> միջազգային ցուցահանդեսին մասնակցելու վերաբերյալ: Հաշվի առնելով Արմավիրի մարզի մի շարք համայնքներում մայիսի 12-ի կարկտահարության հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակը՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորած պատվիրակության այցը Բելառուսի Հանրապետության Գոմելի մարզ հետաձգվում է: