Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզի կարկուտից տուժած համայնքների բնակիչներին փոխվարչապետը տեղեկացրեց կառավարության քայլերի մասին

20.05.2013

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր հանդիպեց Արմավիրի մարզի կարկուտից տուժած համայնքների բնակիչների հետ: Փոխվարչապետը նրանց տեղեկացրեց կառավարությունում տեղի ունեցող քննարկումների մասին` նշելով, որ օժանդակության չորս ուղղություն է քննարկվում, որոնք վերաբերում են բանկերի նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունների հետ կապված խնդրին, հակակարկտային կայանների թվի ավելացմանն ու կայանների արդյունավետության բարձրացմանը, տարբեր ենթակառուցվածքների (այդ թվում` ոռոգման) միջոցով օժանդակության ցուցաբերմանը, այդ թվում նաեւ ֆինանսական աջակցությանը: Արդեն ավարտվում են վնասի չափերի ճշգրտման եւ գույքագրման աշխատանքները, որից հետո հնարավոր կլինի որոշել կառավարության աջակցության հիմնական ուղղությունները:

Գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ Արմավիրի մարզպետարանում կայացած հանդիպմանը հիմնականում քննարկվեցին տուժած տնտեսություններին ֆինանսական օժանդակության, վարկային պարտավորությունների սառեցման հնարավորության եւ գյուղատնտեսության ապահովագրության հետ կապված հարցեր: Փոխվարչապետը նրանց առաջարկեց իրենց ներկայացուցիչներից ստեղծել հասարակական հանձնաժողով եւ պատրաստակամություն հայտնեց ուղղակիորեն աշխատել հանձնաժողովի հետ ու քննարկել կառավարության կողմից իրականացվող միջոցառումների ընթացքը: Հանդիպման մասնակիցները խնդրեցին իրենց մտահոգություններն անհապաղ փոխանցել ՀՀ նախագահին եւ վարչապետին: Փոխվարչապետը տեղեկացրեց, որ առաջիկա 2-3 օրվա ընթացքում կառավարությունում մոտեցումները կճշգրտվեն, եւ այդ մասին կհայտարարվի:

Աղբյուր` ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10