Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ <<Երգող Արմավիր>> մրցույթ-փառատոնի ամփոփիչ գալա համերգը
21.05.2013
Արմավիրի թիվ 1 մշակույթի տանն այսօր կայացավ <<Երգող Արմավիր>> մրցույթ-փառատոնի ամփոփիչ գալա համերգը` նվիրված մայիսյան հաղթանակներին: Գալա համերգին ելույթներով հանդես եկան մրցույթ-փառատոնի մարզային եզրափակիչ փուլի չորս ժանրի /էստրադա, ժողովրդական, դասական և հայրենասիրական / յուրաքանչյուր տարիքային խմբի մրցանակային տեղեր զբաղեցրած կատարողները:
<<Երգող Արմավիր>> մրցույթ-փառատոնի ամփոփիչ գալա համերգին ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը, մարզային ենթակայության կրթական, մշակութային հաստատությունների տնօրեններ և ոլորտի ներկայացուցիչներ:
Բարձր գնահատելով գալա համերգի մասնակիցների ելույթները և ողջունելով մրցույթ-փառատոնի կազմակերպման գաղափարը` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց. <<Ես հպարտ եմ, որ հայ եմ, և որ հայ ժողովուրդը դարերի ընթացքում վաստակել է երկրագնդի վրա հավերժ ապրելու և արարելու իր իրավունքը>>: Այնուհետև մարզպետը պատվոգրեր և նվերներ հանձնեց մրցույթի եզրափակիչ փուլում մրցանակային 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցներին:
Պատվոգրեր և նվերներ ստացան նաև դպրոցականների 2012-2013 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր զբաղեցրած և գովասանագրերի արժանացած աշակերտները:
Հիշեցնենք, որ "Երգող Արմավիր" մրցույթ-փառատոնը և ամփոփիչ գալա համերգը կազմակերպվել է ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախաձեռնությամբ և «Արմավիրի մշակույթ, սպորտ, երիտասարդություն» հիմնադրամի անմիջական աջակցությամբ: