Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի շնորհավորական ուղերձը վերջին զանգի կապակցությամբ

24.05.2013

Սիրելի շրջանավարտներ, եկավ այն օրը, երբ գիտելիքների ամբողջական պաշարով և ձեր տարիքին հատուկ խանդավառությամբ` պատրաստ եք նվաճելու նորանոր բարձրունքներ:
Վերջին զանգն ազդարարում է արարման նոր փուլ, որտեղից շռինդով են բացվելու կյանքի կանաչ արահետները:
Ձեր ազնվությունը և հայրենասիրական գաղափարներն այսօր, քան երբեք անհրաժեշտ են մեր անկախ պետության հզորությունն էլ ավելի ամրապնդելու և փայփայելու ազգային արժեքները, տիրոջ իրավունքով կանգնելու մայր հողին:
Հանձին ձեզ` մեր հայրենիքը տեսնում է ապագա կառուցողին, նախորդ սերունդներին նպատակների ազնիվ շարունակողին: Այդ ամենը դուք վաստակել եք տասը և ավելի տարիների ընթացքում՝ ձեր կողքին ունենալով կրթող ու դաստիարակող ուսուցիչներ, որոնց օրինակը լինելու է ճիշտ ապրելու բացառիկ խորհրդանիշ: Ահա թե ինչու այսօր՝ Վերջին զանգի առիթով, դուք մեծագույն հուզմունքով և հոգու լուսավոր թրթիռներով եք հրաժեշտ տալիս սիրելի դպրոցին և նույնքան սիրելի ուսուցիչներին:
Օրվա տոնական տրամադրությունները, կրթօջախների ներշնչանքը, ուսուցիչների և երջանկացած ծնողների ցանկությունները նվիրումի և օրհնության ոգեղեն պաշար են ձեր վաղվա մեծ երթի, սպասումների, հույսերի և սեփական ճակատագիրը կերտելու ճանապարհին:
Սիրելի շրջանավարտներ, կրկին շնորհավորելով ձեր տոնը՝ ցանկանում եմ, որ միշտ լինեք առջևում, նորանոր հաղթանակներով դառնաք մեր հայրենիքի և ազգային ոգու վսեմ ջահակիրներ:
Բարի երթ ձեզ ու կանաչ ճանապարհ:

Լավագույն ցանկություններով՝

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյան

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10